Քենիայի իշխանություններն արգելել են «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի վարձույթը, որը նկարահանված է ըստ բրիտանական էրոտիկ սիրավեպի: Այս մասին գրում է BBC-ն:
Ֆիլմերի որակավորման հանձնաժողովն արգելքի պատճառը չի նշել:
Նշվում է, որ նման տեսակի ֆիլմերը հաճախ են Քենիայում արգելվում, քանի որ տեղի հասարակությունը բավականին պահպանողական է, իսկ երկրում մեծամասամբ քրիստոնյաներ են բնակվում:









































