Կոլումբիայում կարող է թույլատրվել սինթետիկ թմրանյութերի նվազագույն քանակություն պահել։ Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Ռութ Կորեան,- փոխանցում է RIA Novosti-ն:
Այս առաջարկը նախարարը հնչեցրել է թմրանյութերի դեմ պայքարի հանձնաժողովի առջև ելույթի ժամանակ,- ճշգրտում են տեղական ԶԼՄ-ները:
Ներկայումս Կուլումբիայում կարելի է պահել կոկաինի և մարիխուանայի միայն նվազագույն քանակություն: Բուսական ծագման այս թմրանյութերի թվին առաջարկվում է ավելացնել, մասնավորապես, սինթետիկ «էքստազի»-ն: Սակայն մինչ այս առաջարկը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելը ծրագրում են այն քննարկել ամենայն մանրամասնությամբ դատախազությունն ու իշխանության այլ մարմինները,- նշել է Կորեան:
Թմրանյութերի նվազագույն քանակության օրինականացման փորձը նոր չէ: Մեքսիկայում 2009-ից թույլատրված է պահել և տեղափոխել 2 գ ափիոն, 50 մգ հերոին, 5 գ մարիխուանա, 500 մգ կոկաին, 40 մգ մետամֆետամին: Քրեական հետպնդման ենթարկվում են միայն նրանք, ում մոտ մեծ քանկությամբ թմրանյութ է հայտնաբերվել:








































