Գերմանիայի դատախազությունը հայտարարել է, որ Իտալիային կվերադարձնի 2011-2012թթ. գողացված ավելի քան 500 պատմական գրքեր: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Գրքերի շարքում են Գալիլեո Գալիլեյի և Նիկոլայ Կոպեռնիկոսի օրիգինալ հրատարակությունները, XVI-XVII դդ. այլ եզակի գրքեր՝ ընդհանուր առմամբ 2.8 մլն դոլար արժեքով:
2012թ. մայիսին Մյունխենում աճուրդում կալանված գրքերն Իտալիայի իշխանություններին կվերադարձվեն փետրվարի 13-ին:









































