Ֆուտբոլի պատմության լավագույն դարպասապահներից մեկը, Իտալիայի հավաքականի և Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հայտարարել է, որ մանուկ հասակում սիրում էր գնդակներ խփել, ոչ թե հետ մղել հարվածները: Միայն իր հոր շնորհիվ է Բուֆոնը դարպասապահ դարձել: Իտալացին նշել է նաև, որ շատ տաքարյուն էր և ամբողջ կյանքում պայքարել է բնավորության այդ գծի դեմ:
«Ես շատ էի սիրում ֆուտբոլը և պատկերացնում էի, թե ինչպես եմ անցնում մեծագույն չեմպիոնների ուղին: Սակայն այդ ժամանակ պատկերացնում էի ինձ ոչ թե դարպասապահի, այլ հարձակվողի, գոլեր խփողի դերում: 1990 թվականին ամեն ինչ փոխվեց և` հետևելով հայրիկիս խորհրդին «Պարմա»-ում սկսեցի դարպասապահի ուղին:
Փոքր ժամանակ ես տաքարյուն էի: Բայց պետք է հիմար լինել, որպեսզի 37 տարեկանում չփոխել բնավորությունը»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:






































