Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է առաջիկա 10 տարիներն անցկացնել «Չելսի»-ում: 2013/14 թվականների մրցաշրջանում Մոուրինյոն երկրորդ անգամ է գլխավորել թիմն ու դեռ տիտղոս չի նվաճել:
«Ցանկանում եմ գլխավորել «Չելսի»-ն ևս 10 տարի: Ինձ համար ամենակարևորն է երջանիկ լինել: Ինձ դուր են գալիս թիմը, ֆուտբոլիստները, երկրպագուները, առաջնությունը: Երբեմն որոշ երևությներ ինձ համար անհասկանալի են, բայց դա ոչինչ չի փոխում:
Ես հաճույքով եմ աշխատում Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Երջանիկ եմ այստեղ: Ուրախ կլինեմ դեռ երկար տարիներ գլխավորել «Չելսի»-ն»,- BT Sport-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:






































