Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Վիրահայերին զանգվածաբար զրկում են Վրաստանի քաղաքացիությունից

Այն բանից հետո, երբ Վրաստանը Ռուսաստանի հետ խզեց դիվանագիտական հարաբերությունները, ջավախահայերը բազմիցս բարձրաձայնել են Ռուսաստան մեկնելու դժվարության մասին: Խնդիրը հատկապես արդիական է հիմա, երբ հայտնաբերելով, որ Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը ունի նաև այլ երկրի քաղաքացիություն՝ զրկում են Վրաստանի քաղաքացիությունից: Ի դեպ, այս դեպքում անձը Վրաստանի տարածքում կարող է գտնվել 90 օր և ոչ ավելի:

Հայերը հիմա այլընտրանքային հնարավորություն են փնտրում՝ Ռուսաստան սեզոնային աշխատանքի մեկնելու համար, իսկ նման հնարավորություն Հայաստանը տալիս էր, քանի որ Սահմանադրության փոփոխությամբ՝ ՀՀ-ում գործում է երկքաղաքացիությունը, և արդյունքում շատ ջավախահայեր դիմեցին և ՀՀ քաղաքացիություն ստացան։ Հայկական անձնագրով Ռուսաստան մեկնելը ձեռնտու է, քանի որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև վիզային ռեժիմ չկա:

«Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս բարձրաձայնեց այս խնդիրը՝ ընդգծելով, որ խնդիրը հիմա տարածված է ողջ Վրաստանում. «Քաղաքացիություն հիմա խլում են ոչ միայն ջավախահայերից, այլև ողջ Վրաստանի քաղաքացիներից՝ նույնիսկ Թբիլիսիում բնակվողներից: Ջավախքում խնդիրը տոկոսային հարաբերությամբ շատ ավելի մեծ է, որովհետև ջավախահայերը երկիրն ավելի շատ են լքում՝ մեկնելով Ռուսաստան և Հայաստան՝ աշխատելու նպատակով»,- ասաց նա:

Ստեփանյանն ընդգծեց, որ իր ունեցած տվյալներով՝ մոտավորապես 3000 մարդ Ջավախքում հիմա կանգնած է Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու վտանգի առջև: «Այդ տվյալները մենք ստացել ենք տարբեր հասարակական կազմակերպություններից, իսկ արդարադատության նախարարությունն այլ հայտարարություն է անում՝ ասելով, թե Ջավախքում ընդամենը 250 մարդ է կորցրել Վրաստանի քաղաքացիությունը, իսկ ամբողջ Վրաստանում՝ 6000 մարդ: Մեզ համար պաշտոնական տվյալները տարօրինակ են»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Ստեփանյանը ստեղծված իրավիճակի առաջացման երկու պատճառ է տեսնում՝ ոչ պրոֆեսիոնալիզմ և էթնիկական ատելություն ազգային փոքրամասնությունների նկատմամբ. «Երկուսից որ մեկն էլ լինի՝ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են սրա համար, և ովքեր զրկում են մարդկանց քաղաքացիությունից՝ պետք է կորցնեն իրենց աշխատանքը»:

Առնոլդ Ստեփանյանը հավելեց, որ Վրաստանում երկքաղաքացիություն հիմա կարողանում են ստանալ միայն այն դեպքում, երբ Վրաստանի նախագահը բացառության կարգով տալիս է այդ հնարավորությունը, մնացած բոլոր դեպքերում մարդիկ, որոնք մինչ այս Վրաստանի քաղաքացիությունից բացի՝ ունեցել են նաև այլ երկրի քաղաքացիություն, կորցնում են Վրաստանի քաղաքացիությունը:

Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս խնդիրը հիմա շատ արդիական է Ջավախքում. «Մարդիկ իրական խնդրի առաջ են կանգնել, Ռուսաստան մեկնելու համար ստիպված էին երկքաղաքացի լինել՝ ունենալ նաև Հայաստանի քաղաքացիություն անարգել Ռուսաստան մեկնելու համար: Դուք գիտեք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև հիմա վիզային ռեժիմ է, և ջավախահայերը անարգել Ռուսաստան մեկնել չեն կարող: Այժմ մարդիկ պայքարում են, որ գոնե ժամանակավոր ապաստանի իրավունք ունենան: Արդարադատության նախարարն էլ հայտարարել է, որ մարդկանց խնդիրները առանձին-առանձին կքննարկվեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Թորոսյանը նշեց նաև, որ կացության կարգավիճակ ստանալու համար անգամ շատերին հիմա մերժում են. «Հիմա, ովքեր երկքաղաքացի են՝ ունեն և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի քաղաքացիություն, ավտոմատ կերպով զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից»,- ասաց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում