«Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինը հայտարարել է, որ մտադիր է տիտղոսներ նվաճել իտալական ակումբի կազմում: Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նեապոլիտանյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:
«Մենք հիանալի մարզավիճակում ենք և պետք է շարունակենք պայքարել: Հանգստանալու իրավունք չունենք: Պետք է ավելի շուտ հաջողությունների հասնեինք, սակայն միավորներ էինք կորցնում:
Նվաճեցինք Իտալիայի սուպերգավաթը: Մնում է երեք տիտղոս, որոնք նվաճելու համար պետք է պայքարել, քանի դեռ հնարավորություն ունենք:
Կարո՞ղ եմ արդյոք գնալ Մարադոնայի հետքերով: Դժվար է կրկնել այն, ինչ նա արել է: Բայց ես այստեղ եմ եկել` տիտղոսներ նվաճելու ու պատմություն կերտելու համար»,- Rai Sport-ը մեջբերում է Իգուաինի խոսքերը:







































