Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Գարիկն ու Էդգարը պայմանավորվել էին կապկպված վիճակում սեքս անել, բայց արդյունքում այլ բան ստացվեց

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ սկսվեց Գարիկ Օ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Գարիկը «Օդնոկլասնիկի» կայքում տեսնելով «Ասյա» անունով, աղջկա հագուստով ու դիմահարդարմամբ ներկայացած ու իր սեքսուալ ծառայություններն առաջարկող Էդգար Գ.-ի լուսանկարը, նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել համապատասխան գումարով՝ 25 հազար դրամով, օգտվել նրա ծառայություններից:

Գարիկն այցելել է Էդգարի բնակարան:

Նրանք խմիչք են օգտագործել, ժամանակ են անցկացրել:

Այնուհետև փոխադարձ համաձայնության գալով կապկպված վիճակում սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ՝ Գարիկը վզնոցով ու շապիկով կապել է Էդգարի ձեռքերն ու ոտքերը, ձեռքերը՝ վեր դիրքով:

Սակայն զվարճանքների տրվելու փոխարեն Գարիկը Էդգարի կոկորդը բռնելու, խեղդելու և որպես զենք օգտագործված դանակի սպառնալիքով գումար է պահանջել:

Էդգարը գումար չի տվել:

Գարիկն էլ հափշտակել է սեղանին դրված, Էդգարին պատկանող «Ֆուջիցու» տեսակի դյուրակիր համակարգիչը՝ 265 հազար դրամ արժողությամբ, և 85 հազար դրամ արժողությամբ «Նոկիա » բջջային հեռախոսը:

Հափշտակած իրերը ձեռքին՝ Գարիկը դուրս է վազել տուժողի բնակարանից: Նրան այդ վազքի պահին տեսել ու մտապահել են տուժողի հարևանները:

Գարիկը վաճառել է բջջային հեռախոսը, որը հայտնաբերվել է գործի նախաքննության ընթացքում:

Գարիկ Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նա գտնվում է կալանքի տակ:

Նախաքննության ժամանակ Գարիկ Օ.-ն չի ընդունել, որ ավազակային հարձակում է կատարել: Նա ասել է, որ Էդգարին այցելելով ու տեսնելով, որ նա ոչ թե «Ասյա» է, այլ Էդգար, հետ է պահանջել իր տված գումարը, իսկ հետո, երբ Էդգարը չի վերադարձրել գումարը, վերցրել է նրա նոթբուքն ու հեռախոսը և հեռացել է:

Գարիկ Օ.-ն նախկինում մի քանի անգամ դատված է եղել ու պատիժ է կրել Ռուսաստանում:

Նա ամուսնացած չէ, երեխաներ չունի:

Դատական նիստի սկզբում ամբաստանյալ Գարիկը հայտնեց, թե միջնորդելու է, որ իր գործը քննվի արագացված ընթացակարգով: Այդ դեպքում նա պետք է առաջադրված մեղադրանքում մեղավոր ճանաչի իրեն:

Գարիկ Օ.-ն հայտնեց, թե իրեն մեղավոր կճանաչի: Ըստ երևույթին՝ նա չի ուզում, որ գործի մանրամասները հնչեն դատարանում:

Որպեսզի հնարավոր լինի գործն արագացված ընթացակարգով քննել, ամբաստանյալը պետք է պաշտպան ունենա: Դատարանը որոշեց ներգրավել հանրային պաշտպանի՝ բավարարելով ամբաստանյալի այդ միջնորդությունը:

Տուժող Էդգարը դատարան չէր ներկայացել:

Բայց առաջիկա նիստին ստիպված կլինի ներկայանալ, որովհետև արագացված ընթացակարգով գործը քննելու համար կարևոր է նաև տուժողի դիրքորոշման ճշտումը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում