Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը հունվարի 29-ից կմարզվի «Արսենալ»-ի կազմում: Այդ մասին է հայտնել բրիտանական The Sun պարբերականը:
37-ամյա կիսապաշտպանը կպահպանի իր մարզավիճակն այնքան ժամանակ, մինչև կարգավորի նոր թիմ տեղափոխվելու հետ կապված հարցերը:
Բեքհեմին «Արսենալ» է հրավիրել թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ում կարծիքով՝ երիտասարդ խաղացողների համար օգտակար կլինի մարզվել նման ֆուտբոլիստի հետ կողք կողքի:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Բեքհեմի իրավունքների հիմնական հավակնորդներն են «Միլան»-ը, ՊՍԺ-ն, «Վեսթ Հեմ»-ն ու ՔՓՌ-ն:







































