Իրանում Հոլոքոսթի ժխտման թեմայով ծաղրանկարների մրցույթ են հայտարարել: Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը:
Մրցույթի կազմակերպիչներն են՝ Իրանի ծաղրանկարի տունը, Թեհրանում Պաղեստինյան արվեստի թանգարանը և «Սարհեշմեհ» մշակութային կենտրոնը: Ակցիան պատասխան է Charlie Hebdo ամսագրում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ապրիլի 1-ին: Հաղթողը 12.000 դոլար կստանա: Երկրորդ և երրորդ տեղերի մրցանակաները կկազմեն 8 և 5000 դոլար՝ համապատասխան:
Իրանում ծաղրանկարների այդպիսի մրցույթ անցկացվում է արդեն երկրորդ անգամ: 2006թ. այն կազմակերպել էին ի պատասխան դանիական Jyllands-Posten թերթում Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակման:








































