«Սուոնսի Սիթի»-ի դարպասապահ Միշել Վորմը հայտնվել է «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում, հայտնում է talkSPORT-ը:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը սկսել է դարպասապահի փնտրտուքները այն բանից հետո, երբ Վիկտոր Վալդեսը հայտարարեց, որ չի պատրաստվում երկարաձգել 2014 թվականին ավարտվող պայմանագրի ժամկետը:
Հարկ է նշել, որ Վորմը «Սուոնսի»-ի հետ ունի պայմանագիր, որը գործում է մինչև 2016 թվականը, ու «Բարսելոնա»-ն ստիպված կլինի կլորիկ գումար հատկացնել նրա տրանսֆերի համար:






































