Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանն ու Դմիտրի Մեդվեդևը ԵՏՄ (Եվրասիական տնտեսական միություն) միջկառավարական նիստի նախօրեին կառավարությունների ղեկավարների մակարդակով քննարկել են երկկողմանի օրակարգը և ինտեգրացիոն համագործակցությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին`«մեծ անձնական աջակցության համար»`Հայաստանի`ԵՏՄ-ին միանալու հարցում: Նա նշել է, որ 2014-ին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքանյին շրջանառությունը վատ ցուցանիշի չի հասել`1.5 մլրդ դոլարի:
«Մի շարք հարցեր կային, որոնք ես կցանկանայի ձեզ հետ քննարկել»,-ասել է Աբրահամյանը:
«Այժմ մենք դա կանենք… Սա մեր առաջին հանդիպումն է`Հայաստանի հետ`մեր ինտեգրացիոն նախագծին միանալուց հետո, նկատի ունեմ`Եվրասիական տնտեսական միությունը»,-համաձայնել է Մեդվեդևը:
«Այսօր մենք հնարավորություն ունենք կարճ, բայց հստակ քննարկել մեր հարաբերությունները`և’ տնտեսական, և’ ներդրումային հարցեր, և’ բոլոր այն թեմաները, որոնք մեր բարեկամ երկրների համար ակտուալ են»,-ասել է Մեդվեդևը:











































