«Բերձորում կատարվածը, կարծում եմ, մի փոքրիկ, տհաճ էպիզոդ էր, որը տեղի ունեցավ մեր կյանքում»,- պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ասաց ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը՝ հավելելով. «Կարևորն այն է, որ Հայաստանը և Արցախը հզոր են և շարունակելու են միասին դիմագրավել թե հակառակորդին և թե կարևոր ռազմավարական այլ խնդիրներ»:
Արթուր Աղաբեկյանը անդրադառնալով սահմանային լարվածությանը միջազգային արձագանքին՝ ասաց, որ այն հիմնականում հանդուրժող է. «Տարբեր զենքեր կիրառելով, հիմա արդեն նաև ականանետեր՝ հակառակորդը փորձում է ցույց տալ, որ հայը երբեք խաղաղ պայմաններում չի ապրելու: Այս տարիների ընթացքում, գիտակցելով հակառակորդի ռազմաոճը, մեր հասարակությունը ինքնակազմակերպվել է և ապացուցել, որ հակառակորդը հաջողության չի հասնի»,- մանրամասնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:










































