Իրաքի իշխանությունները չեղյալ են հայտարարել մայրաքաղաք Բաղդադում արդեն մի քանի տարի գործող պարետային ռեժիմը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Համապատասխան կարգադրությունը վարչապետ Հայդեր Ալ-Աբադին հինգշաբթի ուղարկել է քաղաքի իրավապահ կառույցներին։
Մայրաքաղաքում իրաքյան բանակի զինվորական հրամանատարության շտաբի ներկայացուցիչ, գեներալ Սաադ Մաանի խոսքով՝ վարչապետը հրամայել է լիովին չեղարկել պարետային ժամը Բաղդադում՝ սկսած հաջորդ շաբաթ օրվանից։
Պարետային ժամը սահմանվել է մայրաքաղաքի շրջաններում մշտական հարձակումների ու ահաբեկչությունների ֆոնին՝ կապված անվտանգության ոլորտում տիրող անբարենպաստ վիճակի հետ։









































