Վերջին մեկ օրում Լեհաստանում ցրտահարությունից 6 մարդ է մահացել, իսկ ձմռան սկզբից ցուրտ եղանակի հետևանքով զոհվածների թիվը հասել է 127-ի: Այս մասին ասվում է երկրի Անվտանգության կառավարական կենտրոնի հաղորդագրությունում՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Վերջին մի քանի շաբաթներին Լեհաստանում ցուրտ եղանակ է հաստատվել: Երկրի տարածքի մեծ մասում օդի ջերմաստիճանը 5-10 աստիճան ցուրտ է: Գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է ևս 5 աստիճանով: Հունվարի համար այստեղ բազմաթիվ տարիներ ջերմաստիճանի նորման եղել է -3.3, իսկ այժմ ջերմաստիճանը -10 է:
Զոհվածների մեծ մասը անտուն մարդիկ են: Նրանց փրկության համար երկրի ցուրտ շրջաններում բացվել են 498 ապաստարաններ, բաժանվել է տաք սնունդ:
Երկրի ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում չմոտենալ փողոցում պառկած մարդկանց և անտունների մասին հաղորդել ոստիկանությանը:








































