Microsoft ընկերությունը թողարկել է Windows 10 օպերացիոն համակարգի համար Office-ի ունիվերսալ հավելվածների փորձնական տարբերակները։ Այս մասին ասվում է Microsoft-ի պաշտոնական բլոգում։
Word, Excel, PowerPoint, Outlook և OneNote ունիվերսալ հավելվածները, որոնք օպտիմալացվել են սենսորային էկրաններով սարքերով աշխատանքի համար, Microsoft-ը ներկայացրել է հունվարին՝ Windows 10-ի օգտատիրական գործառույթների ցուցադրման ժամանակ։
Այժմ հավելվածների փորձնական տարբերակները հասանելի են համակարգիչներով, նոթբուքերով և պլանշետներով, որոնցում տեղադրված է Windows 10-ի նախնական տեխնիկական տարբերակը։ Առաջիկա շաբաթներին ընկերությունը խոստանում է բջջային սարքերի համար համանման հավելվածներ թողարկել։ Ծրագրերը կարելի է ներբեռնել անվճար։
Նշվում է, որ օգտատերերի մոտ արդեն խնդիրներ են ծագել՝ կապված հավելվածների ներբեռնման ու հասանելիության հետ։ Microsoft-ը հայտնել է, որ տեղյակ է իրավիճակից և աշխատում է խնդրի կարգավորման վրա։









































