ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտարարել է, որ կփորձի այլևս չխախտել կարգապահական կանոնները:
«Ես մեղավոր էի: Հուսով եմ` առաջիկայում այդքան հաճախ նախազգուշացումներ չեմ ստանա»,- Sport-ը մեջբերում է իտալացի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վերատիին նկատողություն էր արել թիմի գլխավոր մարզիչ Լորան Բլանը:



































