Եգիպտացի մոլեգնած ցուցարարները Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում այրել են Կատարի դրոշը՝ այդ երկրին մեղադրելով Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու մեջ: Երկրի տարբեր քաղաքներում անկարգությունները շարունակվում են: Դրանք սկիզբ են առել ուրբաթ օրվանից՝ Հոսնի Մուբարաքի տապալման երկրորդ տարելիցի օրը:
Երկրում չդադարող անկարգությունների ֆոնին Եգիպտոսի կառավարությունը հավանության է արժանացրել օրինագիծը, որը թույլ է տալիս զինվորականներին ձերբակալել քաղաքացիական անձանց և օգնել ոստիկաններին կարգուկանոն հաստատելիս: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրին:
Նրանց կողմից ձերբկալված անձինք կկանգնեն քաղաքացիական դատարանների առջև: Դեռևս հայտնի չէ՝ այդ նորմերը ե՞րբ կմտնեն ուժի մեջ, կգործեն երկրի ո՞ղջ տարածքում, թե՞ միայն այն շրջաններում, որտեղ արտակարգ դրության ռեժիմ է սահմանված:








































