Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին մեկնաբանել է Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հայտարարությունը, ով հերթական անգամ դժգոհել է մրցավարների գործողություններից:
«Վերջերս բազմաթիվ համեմատություններ են արվել Կոնտեի և Մոուրինյոյի միջև: Ժոզեն իրեն թույլ չէր տալիս հարձակվել մրցավարների վրա:
Այո, նա կարող էր տարբեր ժեստեր ցույց տալ, սակայն ես երբեք չեմ տեսել, որ նա նման պահվածքով աչքի ընկնի մրցավարների հետ շփման ժամանակ»,- հայտարարեց Մորատին:






































