Թուրքիայում առնվազն 8 մարդ փոթորկի զոհ է դարձել: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ «Լոդոս» անունով հայտնի փոթորիկը հարվածել է երկրի մի քանի շրջաններ: Մարդկանց որոնողական-փրկարարական աշխատանքներին մասնակցում են ուղղաթիռներ և ավտոմեքենաներ:
Իշխանությունների խոսքերով` 4 մարդ մահացել է տան փլուզման հետևանքով, իսկ մեկ տղամարդ էլ մահացել է, երբ ուժգին քամու պատճառով վերամբարձ կռունկն ընկել է տաքսիի վրա: 3 երեխաներ տանը գազի թունավորումից են մահացել, որի խողովակը ևս վնասվել է քամուց:









































