Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր թիմի` Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնական հավակնությունների մասին.
«Մեր նպատակն է Անգլիայի չեմպիոն դառնալ, բայց պետք է իրատես լինել: Ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում, այդուհանդերձ, «Չելսի»-ից հետ ենք մնում 14 միավորով:
Ստացվում է` անհրաժեշտ է, որ «Չելսի»-ն 5 պարտություն կրի, չնայած, նրանք դեռ ընդամենը 2 անգամ են պարտվել»,- Վենգերի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:








































