Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հատուկ կարգ կմատուցի կաթոլիկ հայերի հետ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի: Այս մասին հաղորդում է Catholic News Herald-ը՝ վկայակոչելով Վատիկանի հաղորդագրությունը:
Փետրվար, մարտ և ապրիլ ամիսների ժամերգությունների ցուցակում նշվում է, որ պատարագը կմատուցվի ապրիլի 12-ին՝ Սուրբ Պետրոս տաճարում:










































