ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործով նախաքննությունը ավարտվել է եւ գործն ուղարկվել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, սակայն քննչական մարմինը դեռ թույլ չի տալիս նրան շփվել հարազատների հետ: Տեսակցությունների և հեռախսային կապից օգտվելու արգելանքը օրենքի խախտմամբ պահպանվում է ։ Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը մեղադրվում է 100 000 դրամ ապօրինի վարձատրություն ստանալու մեջ, որով զբաղվում է ԱԱԾ-ն, որն, ըստ պաշտպանական կողմի, դրա իրավունքը չունի, եւ սա պարզապես նրա քրոջ ակտիվ գործունեությունը զսպելու անհաջող միջոց է:









































