ԱՄՆ-ի կաթոլիկներն այսօր Վաշինգտոնում կանցկացնեն «Կյանքի պաշտպանության երթ»՝ նվիրված երկրում աբորտների օրինականացման 40-ամյակին: Այս մասին հաղորդում է Վատիկանի ռադիոն:
Կաթոլիկ եկեղեցու ուսմունքի համաձայն՝ մարդու կյանքը սկսվում է բեղմնավորման պահից, այդ իսկ պատճառով հղիության ընդհատումը համարվում է կանխամտածված սպանություն և ծանր մեղք:
Բոլոր կաթոլիկ թեմերում այս օրերին անցկացվում են ապաշխարանքի պատարագներ, որոնց ժամանակ մասնակիցները աղոթում են 55 միլիոն երեխաների համար, որոնք 40 տարվա ընթացքում ԱՄՆ-ում աբորտի ժամանակ սպանվել են իրենց մայրերի արգանդում:
«Չնայած այդ ողբերգությանը, շատ ամերիկացիներ շարունակում են աբորտը համարել անձնական գործ»,- ասել է կարդինալ Օ’Մելին:









































