Անհայտ անձինք առևանգել են Լիբիայի ԱԳ փոխնախարար Հասան Ալ-Սաղիրին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը` վկայակոչելով նախարարության իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքով` զինված անձինք, ներկայանալով անվտանգության ծառայության աշխատակիցներ, ներխուժել են հյուրանոց, որտես գտնվել է Ալ-Սաղիրը:
Ներկայումս փոխնախարարի գտնվելու վայրը հայտնի չէ: Հյուրանոցի աշխատակիցների խոսքով` քաղաքական գործչին տարել են անհայտ ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լիբիայում իսլամիստներն առևանգել են 20 եգիպտացի քրիստոնյաների:









































