Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը շատ ուրախ է, որ կրկին մարզվելու է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ:
Հիշեցնենք` Շահինի տրանսֆերը պատկանում է «Ռեալ»-ին, սակայն ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է գալիս Գերմանիայի գործող չեմպիոնի կազմում:
«Կլոպը շատ կարևոր դեր է խաղում ոչ միայն իմ կարիերայում, այլ կյանքում: Նա կարողանում է լսել ֆուտբոլիստին, գիտի, թե ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ: Կլոպը կարողանում է ճանաչել մարդկանց: Մեր մարզիչը լավատես է և յուրաքանչյուր մարզում սկսում է ժպիտով և ծիծաղով: Ես երջանիկ եմ, որ կրկին մարզվում եմ նրա գլխավորությամբ»,- հայտարարել է Շահինը:









































