Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարի նախավերջին՝ 12-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մրցակցում էր ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավի դեմ:
Կողմերը ոչ-ոքի գրանցեցին: Պարտիան ավարտվեց 33-րդ քայլում:
Արոնյանը 5.5 միավոր է վաստակել և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը: Վաղը` հունվարի 25-ին կկայանա մրցաշարի վերջին տուրը, որի շրջանակներում հայ գրոսմայստերը սպիտակներով կմրցակցի Դին Լիրենի հետ:









































