Չինական Alibaba ընկերությունը, որը զբաղվում է առցանց-առևտրով, մտադիր է իր հաճախորդների թիվը հասցնել մինչև 2 մլրդ-ի՝ հաղորդում է The Financial Times-ը:
Այդ մասին Դավոսի ֆորումում հայտարարել է ընկերության ղեկավար Ջեք Ման: Նրա խոսքերով՝ 10 տարվա ընթացքում Alibaba-ն մտադիր է ավելացնել Walmart ընկերության վաճառքը: Այս պահին ընկերության տարեկան եկամուտը կազմում է 13 մլրդ դոլար:
Այս պահին Alibaba-ի հաճախորդների մեծ մասը՝ 300 մլն մարդ, գտնվում է Չինաստանում, սակայն ընկերության ղեկավարությունը մտադիր է ընդլայնվել: Ջեք Մայի խոսքերով՝ կայքը այնպիսի միջոց պետք է դառնա, որտեղ հաճախորդները իրար հետ կարողանան բանակցություններ վարել մոլորակի տարբեր հատվածներից:









































