Ռիհանայի և Լեոնարդո Դի Կապրիոյի հարաբերությունները լուրջ չեն, պնդում են աղբյուրները: Նրանց խոսքերով՝ դրանք «առանց պարտականությունների հարաբերություններ են», գրում է Spletnik.ru-ն:
Տեղեկացված աղբյուրները պնդում են. «Ռիհաննան և Լեոն ուղղակի զվարճանում են: Թոնի Գարնից բաժանվելուց հետո Լեոն գրել է Ռիհանային, և նրանք որոշել են միասին լավ ժամանակ անցկացնել: Նրանք այժմ ուրախանում են և իրենց շատ լավ են զգում: Նրանք վայելում են ներկա պահը: Այսպես ասած՝ հարաբերություններ առանց պարտավորությունների»:
Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ դերասանն ու երգչուհին ժամանակն անընդհատ միասին են անցկացնում. «Լեոն հաճախ է Ռիհանային իր տուն հրավիրում, և նրանք այնտեղ շատ ժամանակ են միասին անցկացնում: Ռիհանան շատ սեքսուալ է, և նրանք հաստատ հարաբերություններ ունեն: Կարծում եմ, նա այն աղջիկներից է, ովքեր կարողանում են կառավարել տղամարդկանց, նա խելացի է և անկանխատեսելի»:
Հիշեցնենք, որ արևմտյան մամուլում չեն դադարում լո
ւրերն այն մասին, որ Դի Կապրիոն ու Ռիհանան հանդիպում են: Դրա պատճառը տարբեր երեկույթներին պապարացիների կողմից արված նրանց համատեղ լուսանկարներն են:




















































