Լիբիայի կենտրոնական իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող գրոհայինների խմբավորումը Բենղազիում Լիբիայի ԿԲ բաժանմունք է զավթել, որում գտնվել է երկրի արժութային պահուստների հիմնական մասը։
New York Times-ի տվյալներով՝ գրոհայինները լիարժեք վերահսկողություն են սահմանել ԿԲ բաժանմունքի նկատմամբ։ Նշվում է, որ նրանք ենթարկվում են պաշտոնաթող գեներալ-մայոր Հաֆտար Խալիֆային։
2013-ին ԿԲ-ն հայտարարել է, որ 2011-ին երկրում պատերազմի սկսվելուց ի վեր արժութային պահուստները կրճատվել են՝ 321 մլրդ դոլարից հասնելով 113 մլրդ դոլարի։
Հաղորդվում է, որ զավթված բաժանմունքում պահվել են նավթի վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև Լիբիայի արժութային պահուստները՝ մոտ 100 մլրդ դոլար ծավալով։ Նշվում է, որ երկրի ԿԲ-ն պետական իշխանության գործող վերջին ինստիտուտներից մեկն է։








































