ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան ռուս զինծառայողի նկատմամբ հետաքննությունը համակարգելու համար։ Այս մասին հաղորդել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի նկատմամբ քրեական գործի հետաքննության ժամանակ ռազմական քննիչների աշխատանքը համակարգելու համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Բաստրիկինին հանձնարարված է սերտ համագործակցել Հայաստանի իրավապահ մարմինների հետ և լիարժեք իրականացնել հանցագործության հետաքննությունը:
«Ոչ մի կասկած չկա, որ դաժան սպանության մեղավորն իր պատիժը կկրի օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Մարկինը:











































