Ղազախում հայ-ադրբեջանական շփման գծում մոնիթորինգն անցել է առանց միջադեպերի: Այս մասին հաղորդում է Newsazerbaijan-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Մոնիթրինգն անցկացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն:
Հայկական կողմում մոնիթորինգը իրականացրել են ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Խրիստո Խրիստովը և անձնական օգնական Ուիլյամ Փրայորը:
Ադրբեջանական կողմում այն իրականացրել են ԵԱՀԿ գործող համանախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշչիկը և վերջինիս դաշտային օգնական Եվգենի Շարովը:








































