Հունիսի ցանկացած կիրակի անվանել են ամենահաջողակը վարորդների համար:
Հոգեբանության ուսումնասիրության կանադական կենտրոնի գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքների համաձայն, նշել են ավտոմեքենա վարելու ամենաանվտանգ օրերը:
Վարելու համար ամենաբարենպաստ օրերը հունիսի կիրակիներն են: Ըստ վիճակագրության՝ վարորդները այդ օրերին ավելի քիչ են նյարդայնանում: Համապատասխանաբար՝ նվազում է վթարի ենթարկվելու հավանականությունը:
Ավտոմեքենա վարելու համար ամենավտանգավոր օրերը սեպտեմբերի երեքշաբթիներն են: Ընդ որում, խոսքը առավոտյան պիկ ժամերի մասին է, քանի որ այդ ժամին վարորդները ավելի շատ են հակված ագրեսիվության:
Նաև գիտնականները անվանել են վարելիս ամենանյարդայնացնող պատճառները՝ չափից ավել դանդաղ շարժումը, հեռավորություն չպահպանելը և կտրուկ վերադասավորությունները:







































