Վրացական Georgiatimes.info կայքի փոխանցմամբ, այսօր վրացական ընդդիմությունն ազդարարել է «Արդարությունը գալիս է» նոր քաղաքացիական շարժման ի հայտ գալու մասին: Դա նախաձեռնել է ընդդիմադիր «Ժողովրդական հավաք» կազմակերպությունը:
Վերջինիս ներկայացուցիչ Շալվա Օգբաիձեն հայտարարել է, որ այդ շարժումը կզբաղվի երկրում անարգված մարդկանց խնդիրներով: Դա, մասնավորապես, վերաբերում է աշխատանքային, սեփականության և այլ ոլորտներում քաղաքացիների իրավունքների խախտման դեմ պայքարին:
Բացի այդ, «Ժողովրդական հավաք» կազմակերպությունը գործարկել է թեժ գիծ, ուր կարող են զանգահարել իշխանությունների կողմից ճնշված անձինք: