2010թ. անշարժ գույքն ամենաարագը աճել է Հոնգ կոնգում` կազմելով մոտ 20.1%: Այս մասին ասվում է Knight Frank ընկերության հետազոտության մեջ: Այս ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնում է Լատվիան, որտեղ այդ ճաը կազմել է 16.9%, իսկ Իսրայելում` 16.2%:
Չինաստանն այս ցուցակում չորրորդն է` 15.3% (հաշվարկն արված է Պեկինի և Շանհայի անշարժ գույքի շուկայի ուսումնասիրության հիման վրա): Սինգապուրը նույնպես զգալի աճ է արձանագրել` 14%: Նրանից զգալի հետ է մնում Ավստրիան` 9.9%, Ֆրանսիան` 9.5%, Հնդկաստանը` 8.9%, Լեհաստանը` 8.1% և Դանիան` 7.8%:
Անշարժ գույքի շուկայում գների ամենամեծ անկումն արձանագրվել է Իռլանդիայում, որտեղ տնտեսական ճգանաժամը երկիրը կանգնեցրել է դեֆոլտի առաջ` 10.8%: Նրան հաջորդում են Լիտվան` 10.1%, Ուկրաինան` 7.8%, Խորվաթիան` 7.2% և Դուբայը` 6.1%: Զեկույցում նաև ասվում է, որ աշխարհում ընդհանուր առմամբ նկատվում է անշարժ գույքի շուկայի լճացում:









































