Այսօր ԱԺ-ում տեղի ունեցող լսումների ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ասաց, որ Ռուսաստանի կողմից դեռևս ներկայացված չէ Հայաստանին մատակարարվող գազի նոր սակագինը:
«Մինչև այս պահը նոր սակագին ներկայացված չէ, և երկու նախագահներն իրենց բանակցությունների արդյունքում պայմանավորվել են, որ եթե ինչ-որ բան էլ փոխվի, ապա դա որևէ ազդեցություն մեր սակագների վրա չպետք է ունենա: Եվ տեսնում եք, որ այդպես էլ կա»,- հայտարարեց Մովսիսյանը: