ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը: ՀՀ ոստիկանապետի հրամանով Ա.Իսրայելյանը նշանակվել է Աշտարակի բաժնի պետ:
Ոստիկանության էջմիածնի քրեական հետախուզության պետի պաշտոնից Մաշտոցի քրեական բաժանմունքի պետ է նշանակվել Արթուր Գևորգյանը: Ոստիկանության Արաբկիրի քրեական բաժանմունքի օպերատիվ գծով տեղակալ է նշանակվել Ալբերտ Մարգարյանը: