ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ամփոփելով 2014-ը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր կառավարության ձևավորումից հետո 2014 թվականը բավականաչափ ակտիվ գործունեության տարի էր, բազմաթիվ օրենքներ ընդունվեցին, և բազմաթիվ օրենքներ արդեն ԱԺ-ում են, որոնք միտված են երաշխավորելու մարդու իրավունքները և պաշտպանելու քաղաքացիների շահերը:
Նա նաև նշեց, որ Քրեական օրենսգրքի վրա աշխատանքները մշակման փուլում են, գործարար միջավայրը բարելավելու ոլորտում նույնպես բազմաթիվ իրավական ակտեր են մշակվում: Կարևորագույն խնդիրը, որ դրել է իր առջև արդարադատության նախարարությունը, ըստ Սուրեն Քրմոյանի, մարդու իրավունքների պաշտպանությունն է:
Ավելին՝ տեսանյութում: