«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում որոշ ֆուտբոլիստների` «Բավարիա» տեղափոխվելու ցանկությունը: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
«Չեմ անհանգստանում, որ ոմանք ցանկանում են հետևել Գվարդիոլային և «Բավարիա» տեղափոխվել, քանի որ նրանք պայմանագրեր ունեն «Բարսելոնա»-ի հետ:
Խոսեպի` Բունդեսլիգա տեղափոխությունը հիանալի էր գերմանական ֆուտբոլի համար, իսկ «Բավարիա»-ն լավագույն ակումբներից մեկն էր, որտեղ նա կարող էր աշխատել: Գվարդիոլան շատ օգտակար կլինի գերմանական ֆուտբոլի համար: Խոսեպն, իհարկե, իր մեթոդներն ունի, և չեմ կարծում, թե նա կհրաժարվի կրկին կիրառել դրանք»,- ասել է Վիլանովան:











































