Վաշինգտոնի արվեստների ազգային պատկերասրահի այցելուներից մեկը հարձակվել է Գոգենի հայտնի «Երկու թաիթուհիները» կատվի վրա, որը Գոգենը նկարել է 1899 թ.: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը:
Կինը հարձակվել է նկարի վրա` բացականչելով՝ «Սա չարիք է» և բռունցքներով հարվածելով կտավին: Նրան վնասազերծել է այցելուներից մեկը, որից հետո կնոջը ձերբակալել են` առաջադրելով մեղադրանք թանգարանի ունեցվածքը փչացնելու և այն հափշտակելու փորձ անելու համար:
Կնոջ անձի մասին տեղեկություններ չկան: Հայտնի է, որ նկարը չի վնասվել, չնայած այն ուղարկել են լրացուցիչ փորձաքննության: «Երկու թաիթուհիները» կտավը պատկանում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին և Վաշինգտոնում էր գտնվում «Գոգեն. միֆերի հեղինակ» ցուցադրության շրջանակում:









































