Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Ռուսաստանն ամրապնդում է իր բազան Հայաստանում

Ռուսաստանը մեծացնում է իր ռազմական խմբի և դաշնակիցների զինված ուժերի մարտունակությունը Հարավային Կովկասում: Բացի Հարավային Օսիայի և Աբխազիայի բազաներից, որոնց հետ Ռուսաստանն արդեն ունի ընդհանուր սահման, հատուկ ուշադրություն է հատկացվում Հայաստանի Հանրապետության անկլավ ռուսական խմբավորմանը,- հաղորդում է «Նեզավիսիմայա» թերթը:

Թերթի տվյալներով՝ Ռուսաստանի կառավարությունը նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով, արագացված ռեժիմով պայմանագիր է պատրաստում Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության զարգացման շուրջ: Իսկ ՌԴ պաշտպանության նախարարությունը մինչև 2013 թ. հունվարի 15-ը կատարել է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմական բազայի պայմանական զինծառայողների հավաքագրման ծրագիրը: Կես տարվա ընթացքում նրանց թիվը մեծացել է երկու անգամ: Ընդ որում, բազայի հաստիքային թվաքանակը չի փոխվել, այն կազմում է շուրջ 5000 զինծառայող:

Թերթի փոխանցմամբ՝ ռազմական փորձագետները կարծում են, որ 102-րդ բազայի արագացված տեղափոխումը պրոֆեսիոնալ հիմքի կապված է Հայաստանում երկրաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությամբ, ինչը վտանգ է ներկայացնում նաև Ռուսաստանի և նրա դաշնակիցների համար: Այդ սցենարները կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանի դեմ Ադրբեջանի հավանական ռազամական գործողություններ սկսելու և Իրանի դեմ Իսրայելի հավանական ռազմական ակցիայի հետ:

«Արդյո՞ք ռուսական խմբավորումը կմասնակցի հավանական ռազմական գործողություններին Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում՝ քաղաքական հարց է: Սակայն միանշանակ պարզ է այն փաստը, որ մեր ռազմական բազան այստեղ պետք է մարտունակ լինի, այդ թվում՝ խաղաղապահ գործողությունների համար»,-կարծում է ռազմական փորձագետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Նետկաչևը:

Իբրև ապացույց իր վարկածի՝ գեներալը մեջբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս հնչեցրած հայտարարությունը, որի համաձայն՝ քանի դեռ շարունակվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, Բաքուն պատրաստ է բացի դիվանագիտական, տնտեսական միջոցներից Երևանի վրա ազդել նաև ռազմական միջոցներով: Նետկաչևի կարծիքով՝ դրանք դատարկ խոսքեր չեն, քանի որ Ալիևի հայտարարության համաձայն՝ «Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 3.7 միլիարդ դոլար, ինչը էականորեն գերազանցում է Հայաստանի ընդհանուր բյուջեին»:

Թերթը, վկայակոչելով ՌԴ ՊՆ-ում իր աղբյուրներին, հաղորդում է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև պայմանագրի նախագծի համաձայն՝ կողմերը պետք է ստեղծեն համատեղ պաշտպանական ձեռնարկություններ և արտակարգ իրավիճակի հարցերով սահմանապահների և մասնագետների նախապատրաստական կենտրոններ: Հայաստանի պաշտպանական արդյունաբերությունը Ռուսաստանի օգնությամբ պետք է լավացնի որոշ զինապաշարների արտադրությունը, ստեղծի համատեղ վերանորոգման բազա ոչ միայն ցամաքային ուժերի, այլ նաև ռազմա-օդային և ՀՀՊ ուժերի զինամթերքի համար: Համանման արձանագրություն ստորագրվել է 2012 թ. փետրվարի 9-ին:

Մեկնաբանելով Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական զարգացման մասին պայմանագրի ստորագրման հավանականությունը՝ ռազմավարության և տեխնոլոգիայի վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը հայտարարել է, որ մինչև վերջին ժամանակներս ձևավորվել էր տարօրինակ իրավիճակ:

«Մեր դաշնակիցը Հայաստանն էր, իսկ մենք զենք էինք մատակարարում Ադրբեջանին: Այժմ ուզում եմ հուսալ, որ, պայմանագրի շնորհիվ, այդ սխալը կուղղվի: Պուխովը կարծում է, որ Ադրբեջանը ոչ միշտ է բարեկամական քաղաքականություն վարում Ռուսաստանի հանդեպ:

Նա նշել է, որ Ռուսաստանը, ակտիվացնելով հարաբերությունները Հայաստանի հետ, պաշտպանում է իր շահերը Հարավային Կովկասում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում