People ամսագրին տված հարցազրույցում վերջերս մայրացած հոլիվուդյան դերասանուհի Սկառլետ Յոհանսոնը պատմել է այն մասին, թե ինչպես է պատրաստվում դիմավորել Սուրբ ծնունդն ու Նոր տարին, հայտնում է filmpro.ru-ն:
Ինչպեսև ընտանիքի բոլոր մարդիկ, դերասանուհին նախընտրում է ժամանակն անցկացնել իր մտերիմների շրջապատում, այդ իսկ պատճառով հուսով է, որ այս տարի ամեն ինչ կլինի այնպես, ինչպես հարկն է:
«Ամենահաճելին այն է, որ տոներին հնարավոր է լինում միասին հավաքել իմ ամբողջ ընտանիքին: Աշխատանքի բերումով հաճախ եմ ճամփորդում, այդ իսկ պատճառով դա այն քիչ պահերից է, երբ միասին ենք հավաքվում: Ինձ դուր է գալիս նայել հին ֆիլմեր, կարդալ ու ինչ-որ համեղ բան պատրաստել: Իմ ամենասիրած տոնական ֆիլմը, անհավատալի է, բայց «Տանը մենակ-2»-ն է: Այն մասին, որ շուտով Սուրբ ծնունդն է, ինձ հիշեցնում է բրնձե պուդինգի բույրը: Իմ հայրը պատրաստում է անհավանական համեղ ավանդական դանիական պուդինգ բալի սոուսով: Մենք ամեն տարի ենք պատրաստում սուրբծննդյան պուդինգ»,- ասել է դերասանուհին:









































