Սիդնեյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Նոե Էրնանդեսը մահացել է 35 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է Մեքսիկայի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
ԱՕԿ-ի զեկույցում նշվում է, որ մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը: Օլիմպիական մեդալակիրը մահացել է Չիմալխուական հիվանդանոցի ճանապարհին:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 30-ին Էրնանդեսը պատահական կրակոցի արդյունքում կորցրել է ձախ աչքի տեսողությունը:






































