ԱՄՆ Մինեսոտա նահանգում ոստիկաննների ամենաթողության դեմ բողոքող ցուցարարները կաթվածահար են արել երկրի խոշորագույն կենտրոններից մեկի՝ Mall of America-ի աշխատանքը, գրում է Minneapolis Star Tribune-ը:
Առևտրի կենտրոնում հավաքված ավելի քան 3 հազար ցուցարարները վանկարկել են՝ «Չկա արդարություն, չկա խաղաղություն», «Սևամորթի կյանքը ունի նշանակություն», «Մինչ դուք գնումներ եք կատարում, սև մարդիկ չեն կարողանում շնչել»: Վերջին կարգախոսը հղում է հանդիսանում աֆրոամերիկացի Էրիկ Գարների մահվանը:
Նշվում է, որ առևտրի կենտրոնի ղեկավարությունը ստիպված ե եղել փակել որոշ խանութներ:









































