Լոնդոնում համալսարանական քոլեջի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքում հաստատվել է, որ մարդու ուղեղում կա հատուկ նավիգացիոն համակարգ, որն օգնում է մեզ կողմնորոշվել տարածությունում: Այդ մասին հաղորդում է Medical News Today-ը:
Տուն վերադառնալու ճանապարհը գտնելը մարդու և այլ կաթնասունների վարքի հիմնական բնութագրերից է: Մասնագետները ավելի վաղ պարզել են, որ ուղեղը բացատրում է մեզ, թե որ ուղղությամբ պետք է շարժվենք:
Հեղինակներից մեկը՝ Հյուգո Սփիրսը, ասել է, որ գիտնականները վաղուց էին տեղյակ նման նավիգացիոն համակարգի գոյությանը, սակայն չէին կարողանում հայտնաբերել ուղեղի այդ հատվածը:









































