Gazetta dello Sport պարբերականի տեղեկությունների համաձայն` «Չելսի»-ի ղեկավարությունը բանակցություններ է վարում Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:
Պարբերականը հայտնում է նաև, որ լոնդոնյան ակումբն արդեն մի քանի անգամ բանակցել է գերմանացի մասնագետի հետ: Երբ պարզվել է, որ Գվարդիոլան ստանձնելու է «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը, Կլոպը դարձել է «Չելսի»-ն գլխավորելու կարևոր հավակնորդ:
Լոնդոնյան ակումբի հետ Ռաֆայել Բենիտեսի պայմանագրի ժամկետը լրանալու է ամռանը և այն երկարաձգելու հավանականությունը շատ փոքր է: Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 17-րդ տուրի շրջանակներում «Սաութհեմփթոն»-ի դեմ հանդիպմանը Բենիտեսի սաները կրկին պարտություն կրեցին և արժանացան երկրպագուների զայրույթին:
«Չելսի»-ն զբաղեցնում է Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը` զիջելով առաջատարին` «Մանչեսթեր Յունայթեդ»-ին 13 միավորով:




































