Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին նամակ է ուղարկել այաթոլլա Ալի Խամենեին, որում իր դժգոհությունն է հայտնել բյուջեի ներկայացման ուշացման կապակցությամբ:
«1392թ. (2013թ. մարտի 21-2014թ. մարտի 21) բյուջեի ներկայացման ուշացումը կարող է այնպիսի գործոններ ստեղծել, որոնք վնաս կհասցնեն երկրի տնտեսությանը: Այս հարցը բազմիցս կանգնել է կառավարության առաջ»,- Լարիջանիի խոսքերն է մեջբերում Aftabir.com-ը:










































