2012թ. Իրանում մահապատժի է ենթարկվել 587 մարդ: Ինչպես հաղորդում է HRANA-ն, 63%-ը մահապատժի է ենթարկվել թմրանյութերի մաքսանենգության համար, 10%-ը՝ սպանություն կատարելու, 6%-ը՝ ագրեսիա իրականացնելու համար, 3%-ը՝ հայտնի չէ: Մահապատիժների մեծ մասն ի կատար է ածվել Թեհրանում (16%), Սիմնանում և Ֆարսում (9%):
Մահապատժի դատապարտվածների 10%-ի դատավճիռն իրականացվել է հրապարակայնորեն: Իրանի իշխանությունները համաշխարհային հանրության համար հրապարակել են տեղեկատվություն իրականացրած մահապատիժների միայն 54%-ի մասին, մնացած 46%-ի մասին տեղեկատվություն են տրամադրել մարդու իրավունքների հարցերով տարբեր կազմակերպություններ:
Չնայած այս հանգամանքին, պաշտոնական Թեհրանը հայտարարել է, որ անցած տարի իրանական բանտերում որևէ գաղտնի մահապատիժ չի իրականացվել: 2011թ. համեմատությամբ՝ 2012թ. մահապատիժների քանակը ավելացել է 9%-ով:
2012թ. Իրանի իշխանություններն ընդհանուր առմամբ ոտնահարել են 140 հազար քաղաքացու իրավունք:
Այսպիսով, 2012թ. 15,605 մարդ դատապարտվել է մահապատժի, 1338 մարդ՝ պայմանական պատժի: Իրանի տեղեկատվության, անվտանգության և հետախուզության նախարարությունը ձերբակալել է 2205 մարդու:








































