Սաուդյան Արաբիան Պաղեստինի ազգային վարչակազմին 100 մլն դոլար է խոստացել բյուջետային ճգնաժամը հաղթահարելու համար: Ճգնաժամային իրավիճակը սրվել է Իսրայելից դրամական փոխանցումների սառեցման պատճառով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Դեկտեմբերից Իսրայելի կառավարությունը դադարեցրել էր հարկերի և մաքսային տուրքերի տրամադրումը, որն այն հավաքում էր Հորդանան գետի Արևմտան ափի ինքնակառավարման անունից, նրա կարիքների համար՝ զրկելով Պաղեստինի բյուջեն ամսական 100 մլն դոլարից: Պատճառը ՄԱԿ-ում դիտորդ պետության կարգավիճակին հասնելու Պաղեստինի վճռական պայքարն էր:
Պաղեստինին ֆինանսական օգնության տրամադրման որոշման մասին Աբասին հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Իբրահիմ բեն Աբդել Ազիզ Ալ-Ասաֆը: Պաղեստինցի առաջնորդը իր երախտագիտությունն է հայտնել:









































