Ինչպես հաղորդում է Sovsport-ը, Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, կարող է սննկանալ:
Ըստ աղբյուրի` դեկտեմբերի 13-ին Լոզանի մարզական վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որով ռուսական ակումբը պետք է վճարի 3 տարվա վաղեմության պայմանագրերով պարտք մնացած գումարները:
Հաղորդվում է, որ «Վոլգա»-ի դեմ հայց էր ներկայացվել վրացի ֆուտբոլիստների գործակալը:
Այսպիսով, «Վոլգա»-ին սպառնում է Ռուսաստանի առաջին դիվիզիոնից դուրս մնալու վտանգը:









































